Մեյվեզերը մահու չափ ձանձրալի է. մրցակցի մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեննի Պակիաոյի մարզիչ Ֆրեդդի Ռոուչը «անցել է» իր սանի մրցակից Ֆլոյդ Մեյվեզր-կրտսերի վրայով: Ռոուչը համարում է, որ ամերիկացու ոճը շատ ձանձրալի է, իսկ ինքը` Ֆլոյդը վախենում է հանդիսատեսին զվարճանք պարգևել, հայտնում է isport.ua-ն:

Մարզիչի կարծիքով՝ Ֆլոյդի մենամարտերը կարող են հանդիսատեսին միայն քնեցնել:

«Ես բոքսի երկրպագու եմ, բայց նրա վերջին երկու մենամարտերի ժամանակ քունս տարել էր», – ասել է նա:

Հիշատակելով Մայդանայի հետ Ֆլոյդի հաջորդ մենամարտը, Ռուչը ասել է. «Նա միայն շարժվելու է: Նա իրեն մրցակից է ընտրել Նոկաուդերի, սակայն չի կանգնելու նրա առջև: Գրողը տանի, դա ձանձրալի է»:

Ըստ մարզչի, Մեյվեզերը հիանալի է անում այն, ինչ անում է, սակայն դա մահու չափ ձանձրալի է:

Ավելի վաղ Մենի Պակիաոյի մարզիչը հույս էր հայտնել, որ մի օր իր սանին կհաջողվի մենամարտել Ֆլոյդ Մեյվեզեր Կրտսերի հետ, չնայած այն բանի, որ նախկինում Մեյվեզերը հրաժարվել էր այդ հանդիպումից:

Հիշեցնենք, որ Մենի Պակիաոն ապրիլի 12-ին Լաս Վեգասում ռևանշ-մենամարտ կանցկացնի Թիմոթի Բրեդլիի հետ, որին հաղթել էր առաջին մարտում։

Պակիաոն չեմպիոն է դարձել 8 քաշային կարգերում ՝ գերազանցելով Կամաչոյի ռեկորդը։ Ճանաչվել է 2006, 2008, 2009 և «տասնամյակի» լավագույն բռնցքամարտիկ` բոքսի մասին գրող լրագրողների ասոցիացիայի կողմից։




Լրահոս