ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ «ՈԼՈԼՈՐՏԻ» ԱՃԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օր օրի խորանում է աղքատությունը: Այդ մասին են վկայում անգամ պաշտոնական տվյալները: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած` 2010-ին հանրապետության տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքների համաձայն` ՀՀ յուրաքանչյուր երրորդ բնակիչը (1.2 մլն մարդ, ընդհանուր բնակչության թվի 35,8%-ը) աղքատ է: Նրանց մոտ 21,3%-ը (694 հազար մարդ) շատ աղքատ է, իսկ 3%-ը (98 հազար մարդ)` ծայրահեղ աղքատ: Ավելին, աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1,7 տոկոսով: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աղքատության այս ֆոնին շարունակում է թմբկահարել տնտեսական ինչ-որ աճի, «ոլոլորտների» առաջընթացի եւ ոչ թե իրական զարգացումների մասին: Մինչդեռ այս թվերը գալիս են հիմնավորելու, որ ՀՀ-ում անհապաղ արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիք կա: Ավելին, սա ցույց է տալիս, որ այս ռեժիմի գոյության յուրաքանչյուր օրը պարզապես կործանարար է երկրի համար:




Լրահոս