Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի գիշերը ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման համար։
Հանդիպումներում հիմնականում կքննարկվեն Գազայի հատվածում ընթացող պատերազմի և պատանդների հարցը, որոնցից 59-ը դեռ գերության մեջ են, ինչպես նաև Թրամփի նոր մաքսային քաղաքականությանը, որի համաձայն իսրայելական ապրանքների վրա ԱՄՆ-ի 17 տոկոս մաքսատուրք է սպառնում: Նեթանյահուի գրասենյակը նաև հայտնել է, որ օրակարգում կլինեն «Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, Իրանի սպառնալիքը և Միջազգային քրեական դատարանի դեմ առերեսվելը»։
Նշվում էր, որ այցը կտևի մինչև երեքշաբթի, սակայն Channel 12-ը հայտնել է, որ այցը կարող է երկարաձգվել:
Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ հանդիպումը «ջերմ և արդյունավետ է եղել»։
Նեթանյահուն Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ տեղական ժամանակով ժամը 13:00-ին, և հանդես կգան համատեղ հայտարարություններով Օվալաձև աշխատասենյակում:
Հայտարարություններից հետո սպասվում է լայնածավալ հանդիպում, որին, ի թիվս երկու ղեկավարների, ակնկալվում է, որ կմասնակցեն ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը և Մերձավոր Արևելքի ԱՄՆ դեսպան Սթիվ Վիտկոֆը։
Անի Վարդանյան






























