Իրավապահ համակարգը շարունակում է քրեկան գործեր հարուցել այն անձան նկատմաբ, որոնք քաղաքական իշխանության դեմ արտահայտվելու համար գրառումներ են կատարում:
Տաթևիկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած քաղաքականության հետ, « իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցում «Tatev Muradian» անվամբ գրանցված իր էջի բաց հարթակում կատարել է անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. Մասնավորապես․
«Տա Աստված լինի իշխանափոխություն ու դրանից հետո Հայաստանում մի աշխարհ մարդ պետքա լուսահոգի Վահան Հովհաննիսյանի ասած լեգենդար խոսքի համաձայն՝ ԾԵԾՎԻ դալաններում, ստորացվի, որոշները պետքա վտարվեն ու զրկվեն ՀՀ անձնագրից, որոշները սատկեն բանտում ու որոշները պարզապես ամեն Աստծո օր ամեն տեղ ստորացվեն ու թուք ու մուր ուտեն! Ես դա անելու եմ! Մենակ էտ դեպքում էս սրբազան հողը կմաքրվի էս տեսակ շան ծնունդներից, ուրիշ ձև չկա!!!» բովանդակությամբ հրապարակում:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























