Հռոմի պապ Ֆռանցիսկոսը դիմել է հավատացյալներին, խնդրելով ներել կաթողիկ եկեղեցուն` երեխաների հանդեպ սեռական բռնությունների համար, որոնք կատարվել են տասնյակ տարիների ընթացքում:
Նա հայտարարել է Երեխաների պաշտպանության միջազգային կաթողիկ կազմակերպության պատգամավորներին, որ Հռոմի եկեղեցին պատասխանատու է տուժածներին հասցված բարոյական և ֆիզիկական վնասի համար, և ամեն բան կանի մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար:
Որոշ հավատացյալներ մեղադրում էին Հռոմի պապին մանկապիղծների դեմ պայքարոմ անվճռականություն դրսևորելու համար:
BBC -իի թղթակցի խոսքով, Ֆրանցիսկոսի ուրբաթօրյա ելույթը պարունակել է երեխաներին բռնաբարելու թեմայով նրա ամենակոշտ արտահայտությունները պաշտոնավարումից ի վեր:
Մանկապիղծ-հոգևորականների շուրջ աղմուկը շարունակվում է արդեն մի քանի տարի: