12 տարի դադարից հետո հեռուստաեթեր է վերադառնում «Հայ Սուպերսթար» երգի մրցույթը։
Նշենք, որ եթեր է դուրս գալու այս հաղորդաշարի թվով 6-րդ եթերաշրջանը։
Սա իհարկե նախ մեծ ուրախություն է երգի մրցույթի երկրպագուների, իսկ հետո մասնակիցների համար։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երգի մրցույթին մասնակցում են նաև տիկտոկյան հայտնի դեմքեր։
Հավելենք, որ երգի մրցույթի ժյուրիները լինելու են հաղորդավար Եգոր Գլումովը, երգիչ Անդրե Հովնանյանը, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, իսկ հաղորդումը վարելու են Վահե Զիրոյանն ու Գոհար Գասպարյանը։
Ա․Ս․




















































































