Armenian text to speach

ԱՄՆ-ը Օկինավա կղզում MQ-4C Triton հետախուզական դրոններ կտեղակայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկյան մի քանի խոշոր MQ-4C Triton անօդաչու հետախուզական ինքնաթիռներ մշտապես կտեղակայվեն Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում: Այս մասին նշվել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Դրանում ընդգծվել է, որ սա նպատակ ունի ամրապնդել տեղեկատվության հավաքումը Արեւելաչինական ծովի հեռավոր ճապոնական կղզիների տարածքում:

MQ-4C Triton անօդաչու թռչող սարքերն արդեն տեղակայվել են Օկինավայում անցյալ տարվա մայիս-հոկտեմբերին, դրանք հիմնականում գործում էին Թայվանի տարածքում: Նրանք նաեւ ժամանակավորապես տեղափոխվել են Ճապոնիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ ՌՕՈւ Միսավա բազա։

Մոտ 15 մետր երկարությամբ եւ գրեթե 40 մետր թեւերի բացվածքով MQ-4C Triton անօդաչու թռչող սարքերը կարող են տեղեկատվություն հավաքել ավելի քան 18 հազար մետր բարձրությունից 24 ժամվա ընթացքում։

Օկինավայում տեղակայված է Կադենայի ռազմաօդային բազան՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենամեծ հաստատությունը Միացյալ Նահանգներից դուրս: Այնտեղ արդեն տեղակայվել են MQ-9 Reaper հետախուզական եւ հարվածային անօդաչու սարքեր։




Լրահոս