Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում՝ Արագածոտնի մարզպետի խորհրդական-օգնականի թմրանյութի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզպետի օգնականի թմրանյութի գործով նախաքննության ավարտ է հայտարավել և գործն ուղարկվել է դատարան։ Արմեն Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով բժշկական նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի 10,49 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է 16.12.2024 թվականին, Արմեն Մարկոսյանի անձնական խուզարկության ժամանակ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի Mercedes-ը, ինչից հետո վարորդին՝ Ա. Մարկոսյանին, թմրանյութ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Վարորդի մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք,փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ մարզպետի օգնականին մեղադրնաք առաջադրվեց եւ հիմա գործը դատարանում է:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս