
Իլոն Մասկն անձամբ է փորձել համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղմացնել դիրքորոշումը առեւտրային մաքսատուրքերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հանգստյան օրերին Մասկը մի քանի հաղորդագրություն է հրապարակել X սոցցանցի կայքում՝ քննադատելով Թրամփի՝ առեւտրային քաղաքականության գծով խորհրդական եւ մաքսատուրքերի կողմնակից Փիտեր Նավարոյին:
Թերթի տեղեկացմամբ՝ Մասկը նաեւ ուղիղ կապ է հաստատել Թրամփի հետ, սակայն այդ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել. երկուշաբթի՝ ապրիլի 7-ին, ԱՄՆ նախագահը սպառնացել է Չինաստանից ապրանքների համար լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք մտցնել, եթե Չինաստանը չչեղարկի Վաշինգտոնի մաքսատուրքերի նկատմամբ սահմանված պատասխան միջոցները։
Մասկը շուտով տեսանյութ է հրապարակել, որտեղ էկոնոմիկայի գծով նոբելյան մրցանակակիր Միլտոն Ֆրիդմանը բացատրում է ազատ շուկայի կարեւորությունը։
The Washington Post-ը նշել է, որ սակագների վերաբերյալ Թրամփի եւ Մասկի դիրքորոշումների տարբերությունները ներկա պահին նախագահի եւ նրա խորհրդականի միջեւ ամենանկատելի հակամարտությունն են։ Պարբերականը հիշեցրել է, որ Մասկը դեմ է արտահայտվել առեւտրային մաքսատուրքերին Թրամփի առաջին նախագահության ժամանակ, երբ Tesla-ն փորձում էր դատարանում վիճարկել Չինաստանից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը։
Գործարարներից շատերը, որոնք ընտրարշավի ժամանակ պաշտպանել են Թրամփի թեկնածությունը, «ապշել» են ԱՄՆ նախագահի՝ նման բարձր մաքսատուրքեր սահմանելու որոշումից, նշել են WP-ի աղբյուրները։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփի կողմնակիցներից մի խումբ գործարարներ սկսել են աշխատել ոչ ֆորմալ խմբի ստեղծման վրա, որը լոբբինգի կենթրակի ավելի չափավոր առեւտրային քաղաքականությունը։