ՔՊ-ականները այսօր կհավաքվեն․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ կգումարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը ժամը 18։00-ին վարչության նիստ կգումարի։ Ըստ մեր տեղեկությունների ՔՊ-ականների համար դեռևս շարունակում է «բաց» թեմա մնալ մարտի 30-ի Փարաքարում և Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրությունները, որի ժամանակ իշխող ՔՊ կուսակցությունը պարտվել է։ Այսինքն, ապրիլի 16-ին կգումարվի ավագանու առաջին նիստերը, որի ժամանակ Փարաքարի համայնքապետ կդառնա ընդդիմադիր Վալոդիա Գրիգորյանը, իսկ Գյումրիում ընդդիմությունը կընտրի Վարդան Ղուկասյանին, որպես Գյումրու քաղաքապետ։
Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ականները չեն կարողանում մարսել այս երկու ընտրությունների արդյունքները և այսօր ևս քննարկելու են մեխանիզմներ այս երկու համայնքներում ընդդիմության հետ որևէ ձևաչափով աշխատելու համար։

Իշխանության համար գերխնդիրը Գյումրիում ընդդիմությանը «գլխատելն է» և արդեն տևական ժամանակ է՝ իշխանություններն անում են դա սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով։

Վերջիներս սոցիալական հարթակներում նշում են, որ ըդդիմադիրները Վարդան Ղուկասյանին համայնքապետ են դարձնելու, սակայն խուսափելու են Ղուկասյանի անվան կողքին իրենց տեսնելու իրականությունից։

Սոնա Գրիգորյան 




Լրահոս