
Դոնեցկի ածխահանքահորում տեղի ունեցած գազի արտահոսքից զոհվել է յոթ հանքափոր: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ պայթյունի ժամանակ հանքահորում գտնվել են ավելի քան 50 ախատակիցներ, որոնց հաջողվել է տարհանել՝ հայտնում է BBC-ին:
Մարզային դատախազությունը գործ է հարուցել «անվտանգության կանոնների խախտման» հոդվածով: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Դոնեցկում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ զոհվածնeրի ընտանիքնրին կհատկացվի դրամական օգնություն: «Սակայն ոչ մի գումար չի կարող մեղմացնել մարդկանց զոհվելու վիշտը», – հայտարարել է Յացենյուկը: