Armenian text to speach

Երգիչ Անդրեի առողջական խնդիրներն ու անձնական կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կիրակի օրվանից սկսված համացանցում թեժ քննարկման կենտրոնում են երգիչ Անդրե Հովնանյանը և նախկին կինը՝ Անի Օհանյանը։

Բանն այն է, որ կիրակի օր՝ ապրիլի 6-ին երգչի կինը՝ Անին, ինստարամյան իր միկրոբլոգի էջում հրապարակում էր արել և կից գրառում կատարել, ինչն էլ մինչ այս պահը թեժ է պահում իրավիճակը։

Անին մասնավորապես գրել էր, որ իր ճանապարհը լի էր վախերով ու պայքարով, սիրել է այն մարդուն, ով հմայել է իրեն, սակայն ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում թաքնված է եղել սարսափը։

Երգչի կինը նաև գրել է, որ իր ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով, և մտածում էր՝ «այսօր չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին կսպառնա, որ զրկելու է երեխայից»։

Նշենք, որ մամուլում դեռ 2016 թվականին տարածվել էր տեղեկություն, որ Անդրեն ԱՄՆ-ում նշանադրվել է Հոլիվուդում հայտնի «Նաիրի» ռեստորանի սեփականատիրոջ աղջկա՝ Արուսի հետ, սակայն երգիչը հերքել էր այդ տեղեկությունը, նշելով, թե աղջիկը իր զարմուհին է։

Նաև նշենք, որ այսօր հաղորդավար Արա Ղազարյանը հրապարակում է կատարել և գրել, որ Անդրեն ունի սրտի խնդիր․ «Ժողովո՛ւրդ, բռնարար լինելը կամ կին ծեծելն Անդրեի մասին չէ: Երկրորդ, եթե եղել է բռնության ցանկացած դրսևորում, ես դատապարտում եմ, որովհետև ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, բայց սպասենք դատարանի վճռին: Դատավարությունն ԱՄՆ-ում է… Անդրեն ունի սրտի խնդիրներ, մի քանի ստենդ: Եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ ձեզնից որևէ մեկը դրանից չի երջանկանալու, ավելի՛ն, ձեր խղճի վրա թթվելու է»։
Հաղորդավարը նաև հավելել է, որ Անդրեն իր երեխային տեսնում է միայն դատավորի թույլտվությամբ և անգամ դատավորի թույլտվությամբ է լքել ԱՄՆ-ն մասնակցելիւ համար Հայաստանում կայանալիք Հայ Սուպերսթարին։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի մարտի 23-ին մամուլում կրկին տարածվեցին տեղեկություններ, որ երգիչը տեղափոխվել է հիվանդանոց։

Այդ տեղեկություններից հետո Անդրեն Գլենդելի հիվանդանոցից լուսանկար էր հրապարակել և գրել․ «Այսօր կյանքի և մահվան շեմին էի, բայց Աստված նորից ինձ պարգևեց կյանք: Շնորհակալ եմ»:

Հավելենք, որ երգիչը ինստագրամյան իր միկրոբլոգում վերջին հրապարակումն արել է մարտի 21-ին։

Ա․Ս․ 




Լրահոս