ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավունքի հաղթանակ. ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանիպ դավաճան ասած Սամվել Վարդանյանը չի կալանավորվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանին ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Սակայն, վարչության շենքից հեռանալուց 1-2 րոպե հետո, ճանապարհին ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն է առաջացել, և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել: Դիմակավորված անձինք մոտեցել են, ձեռնաշղթաներով կապված Սամվելին հանել ավտոմեքենայից և ծեծել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Խոշսանգման դեպքը մինչ օրս բացահայտված չէ։

Սամվել Վարդանյանը այսօր դատարանի առաջ է ԱԺ պատգամավորինի դավաճան բիձա ասելու համար։ ArmLur.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է, թե ինչ է սպասվում Սամվել Վարդանյանին։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս