Առնվազն 58 պաղեստինցի է զոհվել և 213-ը վիրավորվել Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում, մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։
Իսրայելը մարտի 18-ին հրադադարի ռեժիմը խախտելուց հետո սպանել է 1449 մարդու, վիրավորել՝ 3647-ին, ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք ,որ լրագրող Ահմեդ Մանսուրը, ով երկուշաբթի օրը իսրայելական հարձակման ժամանակ ծանր այրվածքներ էր ստացել,մահացել է:
Անի Վարդանյան





























