Armenian text to speach

Ադրբեջանի և Իսրայելի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը Աբու Դաբիում հանդիպել է Իսրայելի իր գործընկեր Գեդեոն Սաարի հետ։
Հանդիպման ընթացքում բարձրաստիճան դիվանագետները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն ։
Բայրամովը վերահաստատել է Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու Ադրբեջանի հանձնառությունը՝ ընդգծելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։
Բայրամովն իր իսրայելցի գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակի, արցախյան տարածքներում ընթացող լայնածավալ վերականգնման աշխատանքների, ականների վտանգի դեմ ուղղված երկրի ջանքերի և Երևան-Բաքու խաղաղության գործընթացի մասին։




Լրահոս