Սենատի ընդունած բանաձևը Քեսաբի դեպքերի փոխհատուցումն է. ֆրանսահայ գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև ընդունելով, փորձ է անում փոխհատուցել Քեսաբի դեպքերին Միացյալ Նահանգների ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքը: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայում Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը:

«Սակայն այս բանաձևը Ցեղասպանությունը վերապրածների իրավունքների ճանաչման մասին փաստաթուղթ չէ: Մինչդեռ ավելի գերադասելի կլիներ, եթե բանաձևն այդպիսի բովադակության լիներ: Միաժամանակ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կեղծ է»,- ասաց ֆրանսահայ գործիչը:

Արմենակ Աբրահամյանի խոսքով, Սենատի ընդունած բանաձևից շոշափելի ակնկալիքներ չպետք է ունենալ:

«Այս ամենը ձևականություն է, որպեսզի հայությունը Քեսաբի իրադարձությունների համատեքստում հանգստություն պահպանի»,- ասաց նա:

Հիշեցնենք` սա առաջին դեպքն է վերջին 25 տարիների ընթացքում, երբ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։

Հիշեցնենք նաև, որ բանաձևն ընդունվել էր 12 կողմ, 5 դեմ ձայներով։




Լրահոս