Armenian text to speach

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Եզրափակիչ գոտեմարտում Անդրեասյանը մրցել է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Բաևի հետ և 4։1 հաշվով պարտություն է կրել։

Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:0 հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով ուժեղ է գտնվել ուկրաինացի ըմբիշից: Կիսաեզրափակչում ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ և 3:1 հաշվով առավելության հասել՝ դուրս գալով եզրափակիչ:




Լրահոս