Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարիկ Մինասյան, Էջմիածնի քաղաքապետ․ ՔՊ վարչության հերթական նիստը թեժ է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտում է, որ կայացել է ՔՊ Վարչության հերթական նիստը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը վարչության նիստ կգումարի։ Ըստ մեր տեղեկությունների ՔՊ-ականների համար դեռևս շարունակում է «բաց» թեմա մնալ մարտի 30-ի Փարաքարում և Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրությունները, որի ժամանակ իշխող ՔՊ կուսակցությունը պարտվել է։
Այսինքն, ապրիլի 16-ին կգումարվի ավագանու առաջին նիստերը, որի ժամանակ Փարաքարի համայնքապետ կդառնա ընդդիմադիր Վալոդիա Գրիգորյանը, իսկ Գյումրիում ընդդիմությունը կընտրի Վարդան Ղուկասյանին, որպես Գյումրու քաղաքապետ։
Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ականները չեն կարողանում մարսել այս երկու ընտրությունների արդյունքները և այսօր ևս քննարկելու են մեխանիզմներ այս երկու համայնքներում ընդդիմության հետ որևէ ձևաչափով աշխատելու համար։

Իշխանության համար գերխնդիրը Գյումրիում ընդդիմությանը «գլխատելն է» և արդեն տևական ժամանակ է՝ իշխանություններն անում են դա սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով։

Վերջիներս սոցիալական հարթակներում նշում են, որ ըդդիմադիրները Վարդան Ղուկասյանին համայնքապետ են դարձնելու, սակայն խուսափելու են Ղուկասյանի անվան կողքին իրենց տեսնելու իրականությունից։

ArmLur.am-ը նկատոց, որ ՔՊ վարչության նիստում ներկա են եղել Գյումրու համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և այլ քաղաքական դեմքեր։




Լրահոս