Ապրիլի 14-ին Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով են գալու ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Պաշտոնյաները պատրաստվում են քննարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը։
Նիստը կկայանա ապրիլի 14-ին՝ ժամ 11։00-ին։
Էմմա Միքայելյան






























