Հեքիաթների, մուլտֆիլմերի աշխարհը ցանկացած տարիքում ստիպում է մեզ մանուկ զգալ։
Աշխարհում ամենահայտնի «Ուոլթ Դիսնեյ ընկերություն» ամերիկյան անդրազգային մեդիա ընկերությունը դրա վառ ապացույցն է։
Դիսնեյի մուլտֆիլմերը ոչ միայն գեղեցիկ, գունագեղ ու հեքիաթային են, այլև՝ ուսուցողական։
Դիսնեյի հայտի Միկի մկնիկը՝ «Միկի Մաուսը», ամենահայտնի մուլտկերպարներից է, որին բոլոր-բոլոր փոքրիկները գիտեն։ Ինչպես նաև՝ Մինի մկնիկը, որը Միկիի ընկերուհին է։
Քչերին է հայտնի, որ մուլտֆիլմի մկնիկների ձայնային դերասանները իրական կյանքում ամուսիններ են եղել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ դերասաններն ամուսնացել են 1991 թվականին, երբ սկսել են հնչյունավորել Միկիին և Մինիին։
Ուեյն Ալուայնը, ով հնչյունավորել է Միկի Մաուսին 1977 թվականից մինչև նրա մահը՝ 2009 թվականը, ամուսնացած է եղել Ռուսի Թեյլորի հետ, ով հնչյունավորել է Մինի Մաուսին 1986 թվականից մինչև նրա մահը՝ 2019 թվականը։
Ստացվում է, որ մուլտը դարձել է իրական, մեծ ու հեքիաթային սիրո նոր սկիզբը և գուցե սրանում էլ է կայանում Դիսնեյի մուլտերի իրական հրաշքը։

























