Armenian text to speach

Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել․ ինչ վիճակում է նա այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ»-ը հայտնել է, որ երեկ գիշեր Գեղարքունիքի մարզում ականի պայթյունից վնասվածք է ստացել զինվորականներից մեկը: Զինվորականը պատահաբար կանգնել է ականի վրա և տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել ոտքը:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց․

«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց Արամ Թորոսյանը։




Լրահոս