Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին։
Ըստ ցուցակի՝ Գաբրիելյանին հաջորդելու է Արտյոմ Մեհրաբյանը։
ArmLur.am-ը կապ է հաստատել Արտյոմ Մեհրաբյանի հետ՝ պարզելու՝ վերցնելո՞ւ է պատգամավորական մանդատը, թե ոչ։
Վերջինս ArmLur.am-ին փոխանցեց, որ այո՛, վերցնելու է մանդատը և վաղուց էր պլանավորված իր մոտ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 25-ի վարչապետի որոշմամբ Մեհրաբյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ և նույն թվականի հունիսի 28-ին ազատվել նույն պաշտոնից։
Նաև նշենք, որ Մեհրաբյանը եղել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն։
Նա նաև 2019 թվականի փետրվարին նշանակվել էր Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար։
Աննա Սրապիոնյան
























































































