Կա՛մ պետք է ընտրել խորհրդարանական կա՛մ նախագահական տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը շատ անհասկանալի է և խրթին: Անդրադառնալով ներկայացված բարեփոխումների նախագծին ՝  Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա կարծիքով ընտրված մոդելն ամենավատ տարբերակն է մեր երկրի համար:

«Կամ պետք է ընտրել խորհրդարանական կամ նախագահական տարբերակը: Մեր Հայաստանի համար համար ճիշտ կլիներ որպես մոդել ընտրել ամերիկյան տարբերակը», – նշեց նա, հավելելով, թե դրա փոխարեն շատ անհասկանալի որոշումներ են հրապարակվում:

Անդրադառնալով հայեցակարգի այն դրույթին, ըստ որի երկրի նախագահն այլևս չի կարող վերընտրվել և կպաշտոնավարի յոթ տարի ժամկետով, նշեց, թե բոլորն էլ գիտեն, որ մեր երկրում ընտրություններն անցկացվում են կեղծիքով, և այդ օրենսդրական բարեփոխումներով նրանք ցանկանում են, որ կեղծիքը լինի յոթ տարին մեկ՝ ոչ թե հինգ:

«Գոնե ամեն ինչ արդար անցկացնեն, այսպիսի օրենքներ են մշակում», – նշեց նա:

Իսկ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե նա այլևս չի առաջադրվելու ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնում, Շիրինյանը բնորոշեց որպես քաղաքական գործիչներին բնորոշ քայլ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս