Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»․ Ալիևի հերթական հոխորտանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Արցախի պետական համալսարանում և հայտարարել է, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվի, ապա համագործակցության մեկնարկի համար որևէ խոչընդոտ չի լինի։

«Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»,- նշել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի օկուպացիայի և ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը զրկվել է էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների տարանցիկ երկիր դառնալուց։

«Իսկ ամբողջ տարանցումը, լինի դա նավթ, գազ, թե բեռներ, Ադրբեջանից անցնում է Վրաստանով: Այսպիսով, Հայաստանը կարող էր լինել այդ գործընթացի մասը: ՀՀ-ն  մեղավոր է, քանի որ նրանք սխալ հաշվարկեցին ապագա զարգացումները և զոհաբերեցին իրենց տնտեսական ապագան, իրենց անկախության և մեծ Հայաստանի այս երազանքին հասնելու համար։ Ցավոք, Ադրբեջանի տարածքների հայկական օկուպացիան թույլ չտվեց Հարավային Կովկասին զարգանալ որպես քիչ թե շատ ինտեգրված տարածաշրջան, մենք դրա բոլոր հնարավորություններն ունեինք, բայց ագրեսիան, ադրբեջանական ժողովրդի տառապանքները թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա»,- հավելել է նա:

Ադրբեջանի ղեկավարը նաև ընդգծել է, որ Կովկասում բաժանարար գծեր կառուցելու փորձերը միանշանակ հաջողություն չեն ունենա։

Նշենք, որ օկուպացված Արցախում ապրիլի 8-ից մեկնարկել է «Առերեսվելով նոր աշխարհակարգին» թեմայով համաժողովը, որի շուրջ համախմբվել են ավելի քան 80 միջազգային փորձագետներ և 44 երկրների վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս