
«Ուկրաինայի հարավ-արևելքում չկան ո՛չ ռուսական զինվորականներ, ո՛չ հատուկ ծառայությունների գործակալներ»,- հերքելով շրջանառվող լուրերը, 2014թ. ապրիլի 11-ին «Россия 1» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ռուաստանը չի ծրագրում իրեն միացնել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները ՝ հավաստիացրել է Լավրովը:
«Մենք նման ծրագրեր չունենք ՝ դա հակասում է Ռուսաստանի շահերին», – հայտարարել է արտաքին գերատեսչության ղեկավարը: Մոսկվան նաև չի խոսում Ուկրաինայում խաղաղապահներ ուղղարկելու անհրաժեշտության կամ ՄԱԿ-ի կողմից նման որոշման կայացման մասին:
«Ռուսաստանի համար առավել կարևոր է, որպեսզի ուկրաինական իշխանությունները երկխոսություն ծավալեն ժողովրդի հետ»,- ընդգծել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը:
Հարցազրույցը կցուցադրվի այսօր ՝ ժամը 21-ին, Россия 1 հեռուստատալիքով: