
Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել երկրների միջև սահմանին արվածության թուլացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում։
«Մենք վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորելու, քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը», — ասել է Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, բոլոր հարցերը, որոնք ծագում են, պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
«Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մնացած հակասությունների հաղթահարման հարցում ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան»,- ասել է նա: