Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակոռուպցիոն կոմիտե շտապօգնություն են կանչել․ վկային տնից տարել են կոմիտե․ վիճակը վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փաստաբան Հայկ Ավագյանը քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում ուշագրավ իրավիճակ է եղել։

Վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Գարիկ Ավագյանի բնակարան, և նրան տարել Կոմիտե՝ հարցաքննության։

Ըստ փաստաբանի՝ նա կաշառքի գործով վկայի կարգավիճակում է։ Արդյունքում Կոմիտեում Գարիկ Ավագյանի վիճակը վատացել է։

«Ինձ դիմել են Գարիկ Ավագյանի հարազատները, որ ես ստանձնեմ վերջինիս պաշտպանությունը։ Տևական ժամանակ ինձ թույլ չեն տվել մուտք գործել Կոմիտե և վստահորդիս շահերը պաշտպանել։ Ահազանգել եմ ՄԻՊ գրասենյակ և բազմաթիվ զանգերի և պնդումների արդյունքում կարողացել մտնել ներս։ Ինձ հետ ներս են եկել նաև շտապօգնության աշխատակիցները։ Վստահորդիս կարողացել են առաջին բուժօգնություն ցուցաբերել, իսկ հիմա տանում եմ նրան հիվանդանոց»,- նշել է փաստաբանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից հայտնեցին․

«Նշված քաղաքացին քննիչի մոտ գտնվելու ընթացքում առողջական որևէ գանգատ չի ներկայացրել և ինքնազգացողությունից չի բողոքել: Ընդ որում` «Շտապ օգնության» խումբը կանչվել է ոչ թե քաղաքացու, այլ նրա հարազատի կողմից, ինչի մասին քաղաքացին տեղեկացված չի եղել: Ավելին՝ «Շտապ օգնության» աշխատակիցների գալուց հետո տևական ժամանակ փորձ է արվել ճշտել, թե կանչը ում համար է գրանցված եղել, քանի որ ո՛չ վերջիններս, ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, և ոչ էլ առավել ևս քաղաքացին այդ մասին տեղյակ չեն եղել: Հատկանշական է, որ փաստաբանի գալուց հետո է միայն քաղաքացին առողջական գանգատ հայտնել, որից անմիջապես հետո նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։

Միաժամանակ նշենք, որ երբ քաղաքացին ցանկացել է փաստաբան հրավիրել, նրա պահանջը վարույթն իրականացնող մարմնի կողմից անմիջապես բավարարվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան

 




Լրահոս