Armenian text to speach

Ինչպիսին է վարակային վիրուսների վիճակագրությունը եղել փետրվար ամսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Վիճակագրական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկանում է, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում արձանագրված հիվանդությունների բացարձակ և հարաբերական ցուցանիշներում 2025 թվականի փետրվարին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի տարեվերջին կարմրուկը և քութեշը վարակի ռեկորդային ցուցանիշ էին ապահովել, ինչը նկատելի է նշված վիճակագրությունում։

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ջրծաղիկի 1․639 դեպք։

Փետրվար ամսին արձանագրվել է քութեշի 66 դեպք, թոքաբորբի չճշտված հարուցիչով 2․370 դեպք, կենդանիների կողմից տուժելու 607 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի 248 դեպք։

Առողջապահության նախարարությունը պարբերաբար հայտնում է, որ գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:

Սրան զուգահեռ փետրվար ամսին արձանագրվել է գրիպի 400-ից ավելի դեպք։

Էմմա Միքայելյան




Լրահոս