Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեռացե´ք, մենք ասում ենք հեռացե´ք, որ էս հարցերը լուծենք. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումները շարունակվում են։

ArmLur.am-ը Ազատության հրապարակում զրուցել է Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին տեղի ունեցած մեծ հանրահավաքից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վրան է տեղադրել Ազատության հրապարակում և նստացույց սկսել, ինչից հետո խորհուրդի ներկայացուցիչները Կառավարությունում հանդիպում-քննարկում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Չբավարարելով խորհրդի պահանջներն՝ արցախցիները շարունակում են նստացույցը և տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կուսակցությունների հետ հանդիպում-քննարկումները։

Հիշեցնենք նաև այն, որ քննարկումները տեղի են ունեցել Արցախի քաղաքական ուժերի՝ «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության և «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս