Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ապրիլի 10-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բանակցությունների նոր փուլ կանցկացնեն, հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ դեսպանատների գործունեության կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլին, ես հաստատում եմ, որ այն տեղի կունենա վաղը», – ասել է ռուս դիվանագետը լրագրողների հետ ճեպազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումը կկայանա Ստամբուլում: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ԱՄՆ-ի պատվիրակությունը կներկայացնի փոխպետքարտուղարի օգնական Սոնատա Կուլտերը։
Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների բարձրաստիճան դիվանագետները, հավելել է Զախարովան։
Անի Վարդանյան

























































































