Անաստաս Միկոյան հասցեի բնակիչներն այսօր բողոքի ակցիա կիրականացնեն․ ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարության շենքի առաջ կկայանա հերթական բողոքի ակցիան։

Այս անգամ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու Անաստաս Միկոյան 64 հասցեի նորակառույց շենքերի բնակիչները։

Հիշեցնենք, որ շենքի բնակիչները նախորդ տարվա սեպտեմբեր ամսին ևս ակցիա էին իրականացրել և իրենց խոսքով՝ շատ ընթացակարգեր կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով, և վերահսկող մարմինների կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

«Ն և Ս քոնսթրաքշն» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիրի սեփականատերը Ռուբեն Կարախանյանն է, ով քաղաքի տարբեր մասերում տարբեր շենքեր է կառուցում:

Ինչպես գրել էր «Հետքը», կառուցապատող ընկերությունները մամուլի ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել են. «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կինը` Արմինե Եղիազարյանը:

Հիշեցնենք նաև՝ «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ «ԳԱԶ» մակնիշի և 4 հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատարեր։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին հանդիպումից հետո կառուցապատողը միտումնավոր սնանկության է գնացել, և հիմա էլ գնորդներին պարտադրում են յուրաքանչյուր քմ-ի համար վճարել լրացուցիչ 206․000 ՀՀ դրամ։

Նշենք, որ բնակիչների բողոքի ակցիան տեղի կունենա այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ կառավարության շենքի առաջ ժամը 10։00-ին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս