Armenian text to speach

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսական պատվիրակության մի մասը՝ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևի գլխավորությամբ, այսօր ժամանել է Ստամբուլ, հայտնում է РИА Новости-ին։

Հինգշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում տեղի կունենա ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը՝ նվիրված դիվանագիտական առաքելությունների աշխատանքին։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։

Պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 14:20-ի սահմաններում:

Ապրիլի 10-ին Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կքննարկեն միայն դեսպանատների աշխատանքը: Ուկրաինայի հակամարտության կարգավորումը և անվտանգության հարցերը չեն քննարկվի, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը՝ ընդգծելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն ուկրաինական ճգնաժամի լուծումից հետո։

Հիշեցնենք, որ Ստամբուլում առաջին հանդիպումը կայացել էր փետրվարի 27-ին, որը տևել էր գրեթե 6,5 ժամ։

Անի Վարդանյան




Լրահոս