Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումները շարունակվում են։
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր խոսքում նշեց․ «Այս իշխանությունն է այնպես արել, որ Արցախը դատարկվի, նրանք ադրբեջանական իշխանություն են»։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին տեղի ունեցած մեծ հանրահավաքից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վրան է տեղադրել Ազատության հրապարակում և նստացույց սկսել, ինչից հետո խորհուրդի ներկայացուցիչները Կառավարությունում հանդիպում-քննարկում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Չբավարարելով խորհրդի պահանջներն՝ արցախցիները շարունակում են նստացույցը և տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կուսակցությունների հետ հանդիպում-քննարկումները։
Հիշեցնենք նաև այն, որ քննարկումները տեղի են ունեցել Արցախի քաղաքական ուժերի՝ «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության և «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան





























