Իշխանության այն հավաստիացումները, որ հաջորդ գումարման խորհրդարանում այլեւս գործարարներ չեն լինելու, վերաբերում է միայն ՀՀԿ համամասնական ցուցակին: Իսկ մեծամասնական ընտրակարգերով մի շարք գործարարների մուտքն ԱԺ ապահովվելու է: Սա արվելու է՝ տեղերից ձայներ բերելու նկատառումներից ելնելով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀԿ վերնախավի մոտ կա կայացված նախնական որոշում, որ մեծամասնական ընտրակարգով պետք է մեծամասամբ գործարարներ առաջադրվեն, որոնց ծախսած ֆինանսական ռեսուրսներին կգումարվեն կուսակցության մարդկային ու ադմինիստրատիվ ռեսուրսները` տեղական իշխանիկների հետ ՀՀԿ-ին մաքուր ձայներ բերելու համար:
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ