ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները որոշել են Օմանի Սուլթանությունում բացել ՀՀ դեսպանություն, որի նստավայրը կլինի Մասկատում։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ թե ով կնշանակվի դեսպան, դեռևս պարզ չէ։
Նշենք, որ Օմանի Սուլթանությունը երկիր է Առաջավոր Ասիայում, Արաբական թերակղզու հարավ-արևելքում։
Սահմանակցում է Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Եմենին։ Օմանը սուլթանություն է։ Ափերը ողողում են հարավ-արևելքում՝ Արաբական ծովի, հյուսիս-արևելքում՝ Օմանի ծոցի և Օրմուզի նեղուցի ջրերը։
Աննա Սրապիոնյան



























