Դոմինիկյան Հանրապետության գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում երեքշաբթի գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի, այսօր հայտարարել են համապատասխան պաշտոնյաները։

Տանիքի փլուզման հետևանքով տուժել է ավելի քան 155 մարդ։

Երկրի Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի տնօրեն Խուան Մանուել Մենդեսը մամուլի ասուլիսում հայտնել է, որ Դոմինիկյան Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունները ամբողջ ծավալով ներգրավված են փրկարարական աշխատանքներում:

Անի Վարդանյան




Լրահոս