Չինաստանը կրկին հակադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությանը՝ բարձրացնելով իր տուրքերը ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մինչև 80%:
Չինաստանի Պետխորհրդի Սակագնային հանձնաժողովի գրասենյակը հայտնել է, որ ապրիլի 10-ից ԱՄՆ ապրանքների մաքսատուրքերը 34%-ից կբարձրանան մինչև 84%, ասվում է հայտարարության մեջ։
Մաքսատուրքերի շարունակական էսկալացիան սպառնում է դադարեցնել առևտուրը աշխարհի երկու կարևորագույն տնտեսությունների միջև: ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի տվյալներով՝ 2024 թվականին ԱՄՆ-ն Չինաստան է արտահանել 143,5 մլրդ դոլարի ապրանք, մինչդեռ ներմուծել է 438,9 մլրդ դոլարի ապրանք։
Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը հայտարարեց լայնածավալ նոր սակագնային քաղաքականության մասին և զգուշացրեց մյուս երկրներին հակահարված չտալ: Որոշ երկրներ, ներառյալ Ճապոնիան, թվում էր, թե ցանկանում են բանակցել մաքսատուրքերի շուրջ, սակայն Չինաստանը, ըստ երևույթին, ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել:
Անի Վարդանյան


























































































