Armenian text to speach

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ ՀՀ-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՈՒԵՖԱ-ն 40 հազար եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարտի 23-ին Հայաստանի հավաքականի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ Ազգերի լիգայի հաջորդ տնային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականին: Խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել են խաղադաշտ և վազել դեպի վրացի ֆուտբոլիստները: Ֆուտբոլիստների՝ հանդերձարան գնալուց հետո այդ դեռահասները գնացել են հայ երկրպագուների սեկտորի կողմ ու սկսել պլաստիկե և մետաղական տարաներ նետել հայերի ուղղությամբ:




Լրահոս