Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերություն «Saudi Aramco»-ն ածխաջրածնային հումքի 14 հանքավայր է հայտնաբերել Ռուբ էլ Խալի անապատում և երկրի Արևելյան տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է սաուդյան SPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանին:
Արևելյան տարածաշրջանում հայտնաբերվել է Arab Extra Light տեսակի նավթի երեք հանքավայր՝ Jabu, Sayahid և Ayfan։ Իսկ ավելի վաղ հայտնաբերված Berri և Mazalij հանքավայրերում հայտնաբերվել են Jubaila и Unayzah-A նավթային ամբարները։
Նույն տարածաշրջանում հայտնաբերվել են Ghizlan և Araam գազային հանքավայրերը, ինչպես նաև ոչ ավանդական գազի Qusaiba ամբարը՝ նախկինում հայտնի Mihwaz հանքավայրում։
Ռուբ-Էլ Խալիում հայտնաբերվել են Nuwayr, Damda и Qurqas նավթային հանքավայրերը, որոնց հորատանցքերում ստացվել է Arab Medium տեսակի նավթի ներհոսք։ Damda հանքավայրի ամբարներից մեկում ստացվել է Arab Extra Light նավթի հոսք։ Գազի ևս երեք ամբարներ են հայտնաբերվել Marzouq հանքավայրում։

























































































