Հարբած վիճակում բռնաբարության փորձ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում դատված 49-ամյա Արայիկ Խաչատրյանը հարբած վիճակում սպառնացել և վախեցրել է Աննա Ավակիմյանին, որ կբռնաբարի նրան, եթե վերջինս ինքնակամ չտրվի իրեն:

Armlur.am-ի տեղեկություններով` Խաչատրյանը 2013 թվականի հուլիսի 28-ին  ժամը 23:30-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած և հարբած վիճակում պահանջել է Աննա Ավակիմյանից, որ նա իր Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի 43-րդ տան մուտքի դուռը բացի և իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները և այնտեղից մուտք կգործի տուն ու վերջինիս հետ սեռական հարաբերություն կունենա:

Արայիկ Խաչատրյանի մասով դատական գործն այս պահին գտնվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում` դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում:

Ինչպես հայտնի է դառնում մեղադրական եզրակացությունից, որ Խաչատրյանը Աննա Ավակիմյանի կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով կոտրել  է վերջինիս տան պատուհանի ապակիները, կոտրված ապակու տեղով ապօրինի մուտք է գործել Ա.Ավակիմյանի տուն, որից հետո նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերության ունենալ նրա հետ: Սակայն Ա.Ավակիմյանը դիմադրել է նրան և հարվածել մահակով ու փախել տանից, ինչի հետևանքով Ա.Խաչատրյանն իր հանցավոր մտադրությունն՝ Ա.Ավակիմյանի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալն ավարտին չի հասցրել։

Խաչատրյանի նկատմամբ` խափանման միջոց է նշանակվել ստորագրությամբ չհեռանալը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  34-138 հոդվածի 1-ին մասի և 147 հոդվածի  2-րդ մասի չափանիշներով:

Տաթև Հարությունյան




Լրահոս