Armenian text to speach

ԱՊՐԻԼԻ 7-Ը՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Զիգմունդ Ֆրոյդն ասել է, որ այն մարդը, ով իր մոր սիրելի զավակն է եղել, ամբողջ կյանքի ընթացքում իր հետ տանում է հաղթողի զգացողությունը ու հավատը հաջողության հանդեպ, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում են իրական հաջողության:

 

Այսօր մայրերի օրն է։ Ամեն տարի ապրիլի 7-ին մեզանում նշվում է մայրության եւ գեղեցկության տոնը։

ArmLur.am-ը ներկայացնում է օրվա խորհուրդը։

Ըստ հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։ Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի։ … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։

Հայաստանում այս տոնն առավել կարեւոր ու առաջնային է քրիստոնյաների շրջանում, քան Մարտի ութը, չնայած այն հանգամանքին, որ կանանց տոները Հայաստանում նշվում է ոչ ավելի, ոչ պակաս՝ մեկ ամիս։ Չնայած, որ տոնական համարվում է այդ մեկ ամիսը, պետք է խոստովանենք, որ ամեն օրն էլ կանանց մասին է ու կանանց համար։

Ամեն տարի ապրիլի 7-ին առաքելական Սուրբ եկեղեցիներում պատարագ է մատուցվում եւ կատարվում է օրհնության կարգ՝ մայրության բերկրանքին սպասող կանանց համար։

Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես եւ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրեւ նոր կյանք պարգեւող էակներ: Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, եւ կարեւորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով եւ մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես եւ մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգեւոր սնունդը:

Ինչքան էլ անցնեն ժամանակները, փոխվեն տարիները, ավելանան թրենդները, մարդիկ փոխվեն եւ ցանկանաս փախչել աշխարհից, հոգու խորքում միեւնույն է գիտես, որ աշխարհում կա մեկը, ով մշտապես գրկաբաց սպասելու է քեզ ինչ էլ որ լինի, եւնա մայրն է։

ArmLur.am-ը ներկայացնում է նաեւ հայտնի մարդկանց մտքերը՝ մայրերի, կանանց մասին։

Մայրերն ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ  տաղանդ ունեն: Շառլ Ազնավուր

Կանայք աննման տաղանդ ունեն իրենց զգացումներն արտահայտելու առանց չափազանց ուժեղ բառեր գործադրելու. նրանց պերճախոսությունները հատկապես շեշտի, շարժուձեւի, կեցվածքի ու նայվածքների մեջ են: Օնորե դը Բալզակ

Մայրական զգացումն այնքան անսահման է, որ մոր սիրող սիրտը անտարբեր կարող է դարձնել կամ մահը, կամ որեւէ հզոր ուժ` կրոնը կամ սերը: Օնորե դը Բալզակ

Սիրտն ունի իր սեփական հիշողությունը:

Երբեմն կինը անկարող է մտաբերել կարեւոր իրադարձությունները, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում նա կհիշի այնպիսի բաներ, որոնք նրա զգացմունքներին են վերաբերում: Օնորե դը Բալզակ

Մոր մասին ինչքան էլ գրվեն տարատեսակ տողեր, միեւնույնն է՝ ամենաանկեղծը սրտի խորքում պահվածն ու փայփայվածն է։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՌՈՒՊԵՐՏ ՄԵՐԴՈԿԸ ԽԱԽՏԵԼ Է ԴՐԵՍ ԿՈԴԸ

 

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը «միլիարդատերերի պարահանդեսին» խախտել է դրես-կոդը. 94-ամյա Ռուպերտ Մերդոկը ոտնահարել է ավանդույթը՝ մասնակցելով 11-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությանը, որը նվիրված է գիտության եւ տեխնոլոգիայի ամենամեծ նվաճումներին:

 

Ի տարբերություն ավելի երիտասարդ եւ նույնիսկ ավելի հարուստ միլիարդատերերի, որոնք ավանդական կոշիկներով սմոքինգ էին կրում, Fox News-ի հիմնադիրն իր սմոքինգի հետ կրել է սեւ սպորտային կոշիկներ։ Նրա  տեսքը քիչ թե շատ ավանդական էր, թեեւ մեդիամագնատը թիթեռնիկ վզկապի փոխարեն ընտրել էր ստանդարտ սեւ փողկապ:

Մարկ Ցուկերբերգը կրել է ամբողջովին սեւ հագուստ՝ հավելելով իր տեսքը Meta արհեստական ինտելեկտի ակնոցով:

Facebook-ի հիմնադիրը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, եղել են Սիլիկոնային հովտի տիտանների խմբի մեջ, որոնք կազմակերպել են միջոցառումը, որը հաճախ կոչվում է Միլիարդատերերի պարահանդես: Նրանք բազմամիլիոնանոց մրցանակներ են շնորհել աշխարհի առաջատար գիտնականներից շատերին՝ իրենց առաջնահերթ հետազոտությունների համար: Հաղորդավար Ջեյմս Քորդոնը որոշել է ծաղրել գերհարուստ հանդիսատեսին՝ նշելով ուրբաթ օրվա արժեթղթերի շուկայի անկումը:

«Ձեզնից շատերը վատ շաբաթ են անցկացրել», – ասել է նա: «Գիտե՞ք, թե ինչ եմ ես տեսնում: Տեսնում եմ մի սենյակ՝ լի մարդկանցով, որոնք սկսում են անհանգստանալ, որ կարող են նորից թռչել կոմերցիոն չվերթներով», – կատակել է նա:

Մերդոկին միջոցառմանը մասնակցել է կինը՝ Ելենա Ժուկովան, որը նախկինում ամուսնացած է եղել ռուս միլիարդատեր Ալեքսանդր Ժուկովի հետ։




Լրահոս