Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝  երեկոյան, Զաքյան փողոցում մեքենա էր այրվում:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության  արձակուրդ:

Հրաչուհի Մելքոնյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ տարբերություն Հայ եւ Ռուս Եկեղեցիների միջեւ։

Դիաննա Մելքոնյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք Ռուս Եկեղեցու հետ ունենք տարաձայնություններ ոչ այնքան քրիստոսաբանական հարցերում, այլ ավելի շատ դրանցից բխած հոգեւոր արարողությունների մեջ. սրանց պետք է ավելացնենք նաեւ եկեղեցական օրացույցների միջեւ տարբերությունները, որոշ տոների եւ պահոց օրերի տարբերությունները եւ այլն։ Տարբերությունը ի սկզբանե կար, եւ խնդիրը Եկեղեցու հիմնադրման մեջ է։ Բոլորիս հայտնի է, որ Հայ Եկեղեցու ծագումը մ. թ. առաջին դարին է վերագրվում, մինչդեռ Ռուս Եկեղեցին հիմնադրվել է 10-րդ դարի վերջում միայն, այսինքն՝ Ընդհանրական Եկեղեցու բաժանումից երկար ժամանակ անց, երբ առկա էին այս կամ այն տարաձայնություններ որոշ աստվածաբանական հարցերում, եւ դրանց հետ կապված փոփոխություններ եկեղեցական օրացույցներում ու խորհուրդներում։ Բյուզանդական Եկեղեցուց նա ընդունել է ոչ միայն քրիստոնեական հավատքը, այլ նաեւ Քաղկեդոնի ժողովի կանոնները՝ դրա հետ կապված նաեւ Քաղկեդոնը չընդունող Եկեղեցիների նկատմամբ բացասական վերաբերմունքը։

Հայ Եկեղեցու առաքելական ծագման մասին արդեն իսկ վկայում է նրա անվանումը՝ Առաքելական, քանի որ նրա հիմնադիրներն են եղել Ս. Թադեոս եւ Ս. Բարթողիմեոս առաքյալները։ Նրանք կոչվում են նաեւ հայոց առաջին լուսավորիչներ։ Եկեղեցին պահպանում է նրանց սուրբ շիրիմները Արտազի (Մակու) սրբարաններում՝ Ս. Թադե վանքում (շրջան Վասպուրականում, այժմյան Իրանի տարածքում) եւ Աղբակում (Բաշկալե) (շրջան Վասպուրականում, այժմյան Թուրքիայի Վանի վիլայեթի հարավ-արեւելյան մասում)։

  Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաքյալների հետ այս անմիջական կապը վկայում է նրա մեկ սկզբնաղբյուրից՝ առանց որեւէ այլ Եկեղեցու միջնորդության, բուն հնամենի ծագման մասին։

 




Լրահոս