
ՌԴ-ն և ԱՄՆ-ն Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել: ԱՄՆ-ն ազատ է արձակել ՌԴ քաղաքացի Արթուր Պետրովին, որն ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել էր 2023 թվականին Կիպրոսում՝ պատժամիջոցների խխատմամբ միկրոէլեկտրոնիկա արտահանելու կասկածանքով, հայտնում է wsj.com-ը։
Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Քսենիա Կարելինային, որն անցյալ տարի դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ Ուկրաինայի Զինված ուժերին գումար փոխանցելու համար:
Փոխանակման շուրջ բանակցություններ են վարել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը և ռուսական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան: