Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության պայմանագիր է կնքվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն, այսօր՝ ապրիլի 11-ին, ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայնագիրը միտված է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով եւ նպատակ ունի աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համաձայնագրի շրջանակներում ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW) «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման համար ստանալ մինչեւ 2,5 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհ) եւ մինչեւ 30 միլիոն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ:




Լրահոս