
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Ռուսաստան-ԱՄՆ խորհրդակցությունների երկրորդ փուլը։
Բանակցություններն ընթանում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում Մոսկվայի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստան-ԱՄՆ խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում , հանդիպումը տևել է ավելի քան վեց ժամ։ ՌԴ ԱԳՆ-ն այնուհետև հայտնել էր, որ «քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական մթնոլորտում»։
Անի Վարդանյան