Armenian text to speach

ՖՈՏՈ․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն հանդիպում են ունեցել արցախցիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Ազատության հրապարակում արցախցիների կողմից տեղադրված վրանում՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության ներկայացուցիչներին են այցելել «Հայաստան» դաշինքի պատգամավորները։

Մեկ ժամից ավել տևած փակ քննարկումից հետո, ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց հետևյալը.

«Արցախցիների հետ մենք մինչ այս պահն էլ լուրջ համատեղ քննարկումներ ենք ունեցել՝ թե՛ արցախցիների իրավունքների պաշտպանության, թե՛ սոցիալական խնդիրների և մի շարք այլ խնդիրների շուրջ։

Քննարկման ժամանակ մենք նախ լսեցինք իրենց և ևս մեկ անգամ փաստեցինք, որ «Հայաստան» խմբակցությունը կանգնած է արցախցիների կողքին։ Այն դրոշները՝ Արցախի Հանրապետության դրոշը, որ Ազգային ժողովում դրված է յուրաքանչյուր պատգամավորի առջև խոսում այն մասին, որ արցախցիների ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է»։

Նանիկ Աղասյան




Լրահոս