2023 թվականին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում նորածին երեխա էր մահացել: Այս մասին ահազանգել էին ծնողներն ու պատմել եղելությունը: Երեխայի հոր՝ Արտյոմ Հովհաննիսյանի խոսքով՝ երեխայի մահվան մեղավորը բժիշկ Էդիկ Բաղդասարյանն է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդյունքում երեխայի մահվան գործով կա մեղադրյալ:
Էդուարդ Սպարտակի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով բժշկական օգնության և սպասարկում իրականացնող «Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատող՝ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, գտնվելով բժշկական կենտրոնում, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, որը առաջացրել է ծանր հետևանք հանդիսացող պտղի մահ:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























