Հայտնի և սիրված երգիչների մենահամերգները Հայաստանում շարունակվում են։
Լեգենդար Հարութ Փամբուխչյանը, ով առավել հայտնի է Ձախ Հարութ անունով, մենահամերգով հանդես կգա Երևանում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երգչի համերգը տեղի կունենա հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19։00-ն։
Երգչի համերգը խոստանում է անցնել անկրկնելի մթնոլորտում, քանի որ երեկոյի ընթացքում հնչելու են երգչի սիրված և հանրահայտ երգերը։
Ա․Ս․

























































































