ՇԱՏ ՀՈԳԱՏԱՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանեկան ջերմությունն անպակաս է «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցությունից, բայց լիարժեք գործելու մասով «ջերմությունը» ցածր էր: «Ժողովուրդ»-ը հանդիպեց «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանին, ով մեզ դիմավորեց իր բնակարանում, որը նաեւ կուսակցության գրասենյակն է, գտնվում է Երեւան քաղաքի` Մարտիրոս Սարյան 4 փողոցի, 9 հարկանի շենքի առաջին մուտքի 6-րդ հարկում, 20 բնակարանում, «որը իմ սեփական բնակարանն է»: Երեւան քաղաքում կամ մարզերում կուսակցությունը չունի որեւէ այլ  գրասենյակ. «Լայն գործունեության դաշտ ունեմ, բայց ֆինանսի պատճառով գրասենյակ չունեմ»: Տիկին Ղազարյանի խոսքերով` կուսակցությունը գոյատեւում է «մեկը մեկին օգնելով, ընտանեկան ձեւով փորձում ենք աջակցել միմյանց, իսկ կոնկրետ ֆինանսավորում կուսակցությունը չունի, մանր-մունր ծախսեր ա լինում, մենք մեր միջոցներով ենք կատարում, էստեղ շատ ֆինանս էլ պետք չի, էստեղ պետք ա խելք, ցանկություն, սրտացավություն ժողովրդի հանդեպ ու ճիշտ մոտեցում»: Կուսակցության նախագահը նշեց, որ իրենք խորհրդարանական ընտրություններին «միայնակ չենք կարող մասնակցել, իսկ եթե ֆինանս չկա, էլ ի՞նչ ընտրությունների մասին կարա խոսք լինել,  քանի որ ֆինանսն ա որոշում ընտրություն` ընտրությունների ելքը»: «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության ղեկավարը հավելեց նաեւ, որ`  «եթե մի տեղ ժողովուրդը թալանվում է, տնտեսությունը թուլացած վիճակում է` թանկացումներ են, արդեն հուզումների առիթ ա ստեղծվում, իսկ որոշ  ուժերի ձեռնտու է, որ այդ ամենն իրական դառնա, քաղաքացիական պատերազմի հրահրում ու միմյանց դեմ պայքար սկսվի»:  Կուսակցությունն այսօր ունի 320 անդամ. «Բայց ազատ գործելու հնարավորություններ եմ տվել մարդկանց, մենք անընդհատ հավաքվում, քննարկումներ ենք անցկացնում, որոնք ժողովրդին  կամ մեր երկրին են վերաբերում»: Տիկին Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցելիս ասաց, որ իրենց կուսակցությունը «ոչ ընդդիմադիր է, ոչ դիմադիր, ես պարզապես էն դաշտում եմ, որտեղ արդարությունն է, որտեղ պետության հիմքերի ամրությունն է»: Վերջում կուսակցության նախագահը հավելեց.  «Կամաց-կամաց քարը քարին դնելով փորձում ենք օգնել ժողովրդին, համբերեք, ժողովուրդ ջան, չնայած ամոթ է արդեն էտ խոսքերն ասել, որովհետեւ ժողովուրդը հոգնել ա էտ սպասումից»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս