
Մալազիայում առևանգել են չինացի զբոսաշրջիկի և պահանջում են 11.2 միլիոն ԱՄՆ դոլար փրկագին:
29-ամյա Գաո Հուայունին առևանգել են առողջարանից, որտեղ ընդամենը մեկ օր էր հանգստացել: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին: Զբոսաշրջիկին անհայտ ուղղությամբ են տարել՝ զենքի սպառնալիքով: Գաոի հետ միասին առևանգել են նաև հյուրանոցի ֆիլիպինցի աշխատակցին:
Նրա ընտանիքը դեռ բանակցում է առևանգիչների հետ, տեղեկացնում է South China Morning Post-ը: